ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Համատեղ ջանքերով կասեցնենք այս խայտառակ որոշումը

Համատեղ ջանքերով կասեցնենք այս խայտառակ որոշումը
28.01.2025 | 09:09

Տրանսպորտի գների բարձրացումը հասարակության շրջանում բուռն քննարկումների և տարակարծությունների պատճառ է դարձել։ Դա ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու բարոյական հետևանքներ ունի։ Ինչպես յուրաքանչյուր հասարակական որոշում, տրանսպորտի թանկացումը պետք է դիտարկվի նաև արդարության, հասարակական հավասարության և քաղաքացիների իրավունքների տեսանկյունից, սակայն սոցիալապես ցածր մակարդակ ունեցող Հայաստանում և հատկապես մայրաքաղաքում, տրանսպորտի գնի բարձրացումը ծանր է ցածր եկամուտ ունեցող խավերի համար, որոնց համար հասարակական տրանսպորտը տեղաշարժվելու միակ հասանելի միջոցն է։

Երբ տրանսպորտը դառնա շուրջ 3 անգամ ավելի թանկ, շատ քաղաքացիներ կկանգնեն ընտրության առջև՝ օգտվել տրանսպորտի՞ց, թե՞ զոհաբերել այլ կարևոր կարիքներ, ինչպիսիք են սնունդը, առողջապահությունը կամ կրթությունը։ Այս պայմաններում թանկացումը խարխլելու է սոցիալական արդարության հիմքերը։

Տրանսպորտի գների թանկացումը չպետք է դառնա տնտեսական ծանր բեռ քաղաքացիների համար։ Պետությունը և տրանսպորտի ոլորտի պատասխանատուները` այս պահին քաղաքային իշխանությունը` ՔՊԿ+«Հանրապետություն», պետք է ապահովեն, որ չխախտվի սոցիալական հավասարությունը և չվնասեն առավել խոցելի խավերին։ Քանի դեռ այս ամենը հաշվի չի առնվում, և ՔՊԿ-ական իշխանությունը միայն թալանչիական որոշումներ է կայացնում` տրանսպորտի թանկացումը դիտվում է որպես անարդար և բարոյապես սխալ։

«Մայր Հայաստանը» տրանսպորտի թանկացման դեմ պայքարի առաջամարտիկ է և յուրաքանչյուրիս աջակցության կարիքն ունի, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք կասեցնել այս խայտառակ որոշումը։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 3716

Մեկնաբանություններ